Բաժիններ՝

Հստակեցվել է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը

Հուլիսի 13-ից ուժի մեջ են մտնում «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» կառավարության 2006 թ.-ի մարտի 2-ի որոշման հավելվածում կատարված լրացումներն ու փոփոխությունը:

Կառավարության հունիսի 20-ի որոշմամբ կատարված լրացումներով, կանոնակարգվում է հեռակա բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգն այն դեպքերում, երբ hաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս:
Մասնավորապես, սահմանվում է, որ հեռակա փորձաքննությունն իրականացվում է, եթե հաշմանդամություն ունեցող անձն իր նախորդ բժշկասոցիալական փորձաքննությունն անցել է իր մշտական բնակության վայրում: Հեռակա փորձաքննության արդյունքում հաշմանդամությունն անժամկետ չի սահմանվում:.

Բացի այդ, կառավարությունը նաև կանոնակարգել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած` համալիր (ինտեգրված) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով դիմելու կարգը:

Համաձայն մինչ այժմ գործող կարգի՝ փորձաքննական խորհրդատվության համար նախատեսված է 5 աշխատանքային օր, սակայն երբեմն  փորձաքննվող անձինք սահմանված ժամկետում հնարավորություն չեն ունենում համապատասխան ստորաբաժանման կողմից ստանալ խորհրդատվություն, ինչի հետևանքով տարածքային մարմինը որոշում է կայացնում  առանց խորհրդատվության:

Կարդացեք նաև

Սուբյեկտիվ մոտեցումներից խուսափելու համար սահմանվել է, որ եթե նախատեսված ժամկետում փորձաքննվող անձը չի ստացել փորձաքննական խորհրդատվություն, ապա վարչական վարույթը կասեցվում է և փորձաքննական որոշումը կայացվում է համապատասխան ստորաբաժանման կողմից  անձի  խորհրդատվություն ստանալուց հետո:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս