Բաժիններ՝

Վրաստանի ԿԸՀ-ը գրանցել է նախագահի առաջին յոթ թեկնածուներին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ-ը գրանցել է նախագահի առաջին յոթ թեկնածուներին: Վրաստանի ԿԸՀ-ը հայտարարել է, որ կուսակցություններն ու նախաձեռնող խմբերը հայտեր են ներկայացրել հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածուների մասին:

Նախաձեռնող խմբերը ներկայացրել են Միխայիլ Սալուաշվիլիի, Տարիել Խվեդելիձեի, Նեստան Կիրտաձեի, Գեորգի Գախոկիայի, Մամուկա Չոխոնելիձեի, Նիկոլոզ Գոգիջանիձեի թեկնածությունները: Իսկ ահա Լեյբորիստական կուսակցությունը ներկայացրել է իր առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի թեկնածությունը:

Նշվում է, որ դեռ հայտեր չեն ներկայացրել իր նախընտրական կամպանիան սկսած «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին:

Ակնկալվում է նաև, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը ներկայացնելու է Դավիթ Բաքրաձեի, ոչ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնելու է երգիչ Պաատա Բուրչուլաձեի թեկնածությունը: Ակնկալվում է, որ կառաջադրվի նաև նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը:

Մինչև սեպտեմբերի 17-ը նախագահի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց համակիրների 26.000 ստորագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031