Այս սենյակում ապաստան հայցողների 2-ից 12 տարեկան երեխաները կգտնեն գրքեր, խաղալիքներ, զարգացնող խաղեր և գլուխկոտրուկներ: Այստեղ նրանք կկարողանան խաղալ, շփվել, ինչպես նաև` ճանաչողական գրքերի ու խաղերի միջոցով ծանոթանալ Հայաստանի և հայկական մշակույթի հետ:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Սարդարապատի ճակատամարտի ամենամեծ դասին՝ ստրկամտության թոթափմանը: Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիա
Կիպրոսի «Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանը խոսում է Կիպրոսի օֆշորային գոտում հաշիվ բացելու հետ կապված խնդիրների, ինչպես նաև Կիպրոսի ֆինանսական ճգնաժամի մասին
Ծիրանի մթերման գործընթացին հետևելու նպատակով այսօր «Նոյան» գործարանում էր ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
Հունիսի 17-21-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,564,902 ԱՄՆ դոլար 411.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 95,297,794 ԱՄՆ դոլար 412.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ռուսաստանյան Россия Культура հեռուստաալիքը նախորդ տարի ֆիլմ էր պատրաստել՝ նվիրված փաստագրական ֆիլմերի վարպետ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 70-ամյակին։
«Պանացեա» ՍՊԸ-ի տնօրեն Անի Թորոսյանի խոսքերով՝ իրականում խոսքը գնում է շատ պրիմիտիվ, առօրեական խախտումների մասին
Հունիսի 22-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 15 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հօգուտ պետական բյուջեի 4 միլիոն 53 հազար 422 դրամ բռնագանձելու պահանջով դատի է տվել «Այրումի պահածոների գործարան» ԲԲԸ-ին:
Այսօր «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչները մանկավարժներին ներկայացրին աշխատանքային խմբի կողմից մշակված դպրոցների համար տարեվերջյան հաշվետվությունների փաթեթը:
Մերձավոր Արևելքում տարածվել է մի նոր տեսակի վարակ, որը կարող է ավելի վտանգավոր լինել, քան ատիպիկ թոքաբորբը (SARS-ը): Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել 19-րդ դարի 2-րդ կեսի ռուս կրոնական փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի «Երեք Զրույց» և հարավսլավացի ուղղափառ աստվածաբան Վեզելին Քեսիչի «Քրիստոսի ավետարանական կերպարը» աշխատությունները:
Բիոզուգարաններ ունենալու հերթը հասել է նաև Գյումրիին, բայց ոչ թե 150 հազար դոլարանոց խորվաթական, ինչպես Երևանում ու Տաթևի ճոպանուղու մոտ է տեղադրված, այլ ընդամենը 1000 դոլարանոց ու ուկրաինական։ Բիո կամ էկոզուգարանի նմուշը արդեն Գյումրիում է։
Տարվա բոլոր եղանակներին փոշու բաղադրության մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ, առաջին կարգի վտանգավորության տարրեր` սնդիկ, մկնդեղ, կապար, կադմիում:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
28-ամյա Աբովյան քաղաքի բնակչուհի Վարդուշ Ալլաբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, և դատապարտվել 2 տարվա ազատազրկման:
Գյումրու Հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված է շուրջ 3000 հիվանդ, որից միայն 700-ը թմրամոլ և ալկոհոլամոլ են:
Գյումրու քաղաքապետարանի տանիքին ծածանվող բզկտված եռագույն դրոշը փոխարինվել է նորով։
Այս մասին տեղեկացրել է դատարան դիմած օդաչուներից մեկը՝ Վարդան Սարգսյանը:
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հայտարարագրային փաստաթուղթ է, այն ոչ մի շոշափելի իրավական հարաբերություն չի նախատեսում ու չի կարգավորում:
«Պոռնիկը դա մարդու տեսակ է, նա ազգություն, սեռ, տարիք, կրոն, մասնագիտություն չի ճանաչում: Դա ստոր, տականք, ծախվող, տրվող, թուլակամ, վաճառվող, անինքնասեր, ագահ, անխիղճ մարդկային տեսակ է»
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը սկսել է իրականացնել «Ավելի մաքուր Երևան» նախաձեռնությունը, որի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը։
Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում 28-ամյա Մերուժան Ավետիսյանի մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում և կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արշակ Հարությունյանը, hունիսի 24-26-ը պաշտոնական այցով կգտնվի Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում:
Տեսախցիկը արձանագրել է, թե Աբովյան քաղաքում ինչպես է երթեւեկում ԲՀԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանը:
Հունիսի 21-ին, ժամը 17.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի գետնանցումում զենք-զինամթերք է թողել:
Ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, ով հանդես է եկել Հայաստանի հավաքականում, ֆեյսբուքի իր էջում գրել է.
Մայիս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին 2379 հեռախոսազանգ է ստացվել:
«Որոշ բուհերի ռեկտորներ արհամարհելով իրենց կառավարման խորհրդով հաստատված 2013 թ. բյուջեն, բարձրացրեցին ուսման վճարները»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարև, Երևան» ավագանու խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Գառնիկ Ք-ը գլխով 1 անգամ հարվածել է Նորիկ Մ-ի քթին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Դրանից հետո Նորին հանել է ապօրինի կերպով ձեռք բերած և տվյալ պահին գոտկատեղին կրած 9մմ տրամաչափի «Մակարով»…