Նոր-Նորքում կնոջ աշխատավարձը չվճարելու համար տղամարդը կրակել է ընկերության սեփականատիրոջ վրա
42-այա Նորի Մ.-ն, կնոջ աշխատավարձը չվճարելու շուրջ վիճաբանել, ապա կրակել է «Լիմ Լենդ» ընկերության սեփականատիրոջ` Սարգիս Ս-ի վրա: Ավան և Նոր-Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացել է, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 42-ամյա Նորի Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կնոջը` Աննա Պ-ին աշխատանքի դիմաց չվարձատրելու հարցի շուրջ «Լիմ Լենդ» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Ք-ի և նույն ընկերության հիմնադիր սեփականատեր Սարգիս Ս-ի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով գնացել է Նորքի 5 զանգվածում գտնվող խաղադաշտ, որտեղ խոսակցության ընթացքում միմյանց հասցեի տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում Գառնիկ Ք-ը գլխով 1 անգամ հարվածել է Նորիկ Մ-ի քթին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Դրանից հետո Նորին հանել է ապօրինի կերպով ձեռք բերած և տվյալ պահին գոտկատեղին կրած 9մմ տրամաչափի «Մակարով» /ПМ/ տեսակի ջնջված համարով ատրճանակը` 8 փամփուշտներով լիցքավորած, և կրակել Սարգիս Ս-ի ձախ ոտքի մակերեսին, վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Մանրամասները՝ News.am-ում