Սնդիկ, մկնդեղ և այլ թունավոր նյութեր՝ Երևանի օդում

«ԷկոԼուր»-ը հաղորդում է, որ Երևանում բարձր է փոշու ծանրաբեռնավածությունը: Տարվա բոլոր եղանակներին փոշու բաղադրության մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ, առաջին կարգի վտանգավորության տարրեր` սնդիկ, մկնդեղ, կապար, կադմիում: Ծանր մետաղներով առավել աղտոտված են «Մաքուր երկաթ» և «Մոլիբդեն պրոդաքշըն» ձեռնարկությունների հարակից տարածքները, որտեղ փոշու մեջ բազմաթիվ ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը: Այս մասին նշված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած «Շնչե՞լ, թե՞ չշնչել» վերնագրով նյութի մեջ, որը ներկայացնում է ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կատարած Երևանի մթնոլորտում երկրաքիմիական արտանետումների առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Ըստ այդմ պարզվել է, որ ամենաաղտոտվածը Երեւանի կենտրոնն է: Փոշու մեծ ծանրաբեռնվածություն է գրանցվել նաև մայրաքաղաքի հյուսիսում և հյուսիս-արևելքում:

Մանրամասները` EcoLur.org-ում

Տեսանյութեր

Լրահոս