Բաժիններ՝

Օֆշորում ուրիշի անունով հնարավոր չէ ընկերություն բացել

Կիպրոսի «Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանի հետ զրուցել ենք Կիպրոսի օֆշորային գոտում հաշիվ բացելու հետ կապված խնդիրների, ինչպես նաև Կիպրոսի ֆինանսական ճգնաժամի մասին

 

Տիկին Գույումճյան, վերջերս բացահայտվեց, որ Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային ընկերության բաժնետերերն են Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը: Առհասարակ ինչպե՞ս կարելի է օֆշորում հաշվի բացել:

 

Այստեղ՝ Կիպրոսում, հաշիվ բացելը ներկայում շատ է դժվարացել անգամ կիպրոսցիների համար: Թե հաշվեհամարից դրամ հանելն է դժվարացել մեզ՝ կիպրոսցիներիս համար, և թե նոր հաշիվ բացելը: Վիճակն ահավոր վատ է:

 

Վարչապետի և արքեպիսկոպոս Կճոյանի՝ օֆշորում բաժնետերեր լինելու մասին կարդացի ու բան չհասկացա՝ արդյոք իրապես գումարներ ունեն Կիպրոսում, թե՞ ոչ: Չեմ իմանում, բայց չեմ էլ զարմանա: Հիմա դժբախտաբար նույնիսկ եկեղեցին և հոգևորականները շատ ավելի դրամի հետևն են, քան հոգևոր արժեքների: Եթե նման գումարներ կան, խիստ խորհրդապահական են պահվում, հետևաբար քաղաքացին չի կարող իմանալ այդ մասին: Բոլոր իշխանավորներից կարելի է նման բան սպասել, քանզի նրանց համար նյութական արժեքներն են գերակա, քան այլ արժեքներ, ինչպես օրինակ ազգային-բարոյական-մշակութային արժեքները:

 

Արդյոք հնարավոր է Կիպրոսի օֆշորում գումար բացել ուրիշ անձանց փոխարեն, որքանո՞վ է սա տրամաբանական:

 

Հայաստանի Հանրապետությունից ներս այնքան մեծ է անջրպետը պարզ քաղաքացու և իշխանության միջև… Առաջինն ապրում է իր ապրուստով մտահոգ մի կյանք, իսկ մյուսները կարծեք հետամուտ են կեղեքելու ժողովրդին ու հայրենիքը հանուն իրենց շահերի և գերշահույթների ապահովման: Ես այս կարծիքին եմ, քանի որ հետևում եմ լրատվամիջոցների տեղեկատվությանը: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք հնարավոր է Կիպրոսի մեջ նման առևտրական գործառնություններ իրականացնել,  իրականում օրենքով պետք է արգելված լինեն նման բաները, բայց հիմա շատերն են  գտնում ձևեր՝ օրենքը շրջանցելու համար:

 

Փաստացի վարչապետի անվան տակ ինչ-որ մեկն այդքան մեծ գումարներով ընկերություն չէ՞ր կարող գրանցել:

 

Հենց նոր մի տնտեսագետի հետ էի խոսում, որն ասում է, թե նման բան անհնար է որ լինի: Հետևաբար, սա կամ թյուրիմացություն է, կամ էլ բացահայտ սուտ:

Ամբողջական հարցազրույցը կարդացեք Lragir.am-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս