
«Եթե այդքան շատ եք մտածում Հենոյի մասին, ապա մոռացեք նրա մասին 2-3 օր». Լևոն Պաչաջյան

Ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, ով հանդես է եկել Հայաստանի հավաքականում, ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Եթե այդքան շատ եք մտածում Հենոյի մասին, ապա մոռացեք նրա մասին 2-3 օր, և դա ամենալավ աջակցությունը կլինի»:
Նշենք, որ վերջին շրջանում բուռն քննարկումներ և խոսակցություններ են ընթանում Հենրիխ Մխիթարյանի՝ «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության մասին: