Բաժիններ՝

Բանկերը գնել են 89.5, վաճառել՝ 95.2 միլիոն դոլար

Հունիսի 17-21-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,564,902 ԱՄՆ դոլար 411.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 95,297,794 ԱՄՆ դոլար 412.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,840,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 410.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,450,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 413.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,674,574 EUR 547.46 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 12,450,394 EUR 549.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 828,422,046 ՌԴ ռուբլի 12.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 100,561,951 ՌԴ ռուբլի 12.92 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս