28-ամյա Մերուժան Ավետիսյանի հարազատները պնդում են, որ նա մահացել է բժշկական սխալի պատճառով (տեսանյութ)
Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում 28-ամյա Մերուժան Ավետիսյանի մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում և կատարվում է հետաքննություն: Հիշեցնենք, որ ծնոտի շրջանում պլաստիկ վիրահատությունից հետո մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանի հարազատները պնդում են, թե նա մահացել է բժշկական սխալի պատճառով: Մասնավորապես, ըստ նրանց, մահվան պատճառ է դարձել քթանցքներում տեղադրված խողովակը։ Գագիկ Շամշյանը լսել է երկու կողմին էլ: