Վանը պատմական նշանակություն ունեցող յուրահատուկ վայր է հայերի համար. Անկարայում ԱՄՆ դեսպան

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն և նրա կին Մարին այցելել են Վան: Նրանք հանդիպել են Վանի նահանգապետի հետ և այցելել են Վանի ավերիչ երկրաշարժից հետո աղետի գոտում կառուցված նոր տները:

Ապա դեսպանն ու կինը շրջել են Վանա լճում և այցելել են Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցի: Նա հայտարարել է, որ Վանը շատ յուրահատուկ վայր է հայերի ու ամերիկացիների համար, շատ կարևոր ու պատմական վայր է:

Դեսպանը հայտարարել է, որ 33 տարի առաջ է այցելել Աղթամար կղզի, որը բավական գեղեցկացել է տեղի եկեղեցու վերանորոգումից հետո. «Շատ գեղեցիկ է այստեղ մեծ թվով զբոսաշրջիկներ տեսնելը:

Ես բոստոնցի եմ և տեսել եմ անգամ այնտեղից ժամանած զբոսաշրջիկների: Ֆլորիդայից մեկ շաբաթով զբոսաշրջիկներ ու ջրային ակրոբատներ են գալու այստեղ: Վերջին տարիներին քառապատկվել է ԱՄՆ-ից այստեղ եկող զբոսաշրջիկների քանակը: Այստեղ գալ ցանկացողները պետք է դա անեն անվարան»:

ricciardone_sureci_yuzde_100_destekliyoruz13720081930_h1041934

Տեսանյութեր

Լրահոս