
Սիրիայի կառավարության պատվիրակությունը կմեկնի Ժնև՝ իշխանությունը չհանձնելու նպատակով. ԱԳՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարության պատվիրակությունը Ժնևի խաղաղության կոնֆերանսին կմեկնի՝ արյունահեղության դադարեցման և գործընկերության հաստատման հնարավորությունն օգտագործելու համար, և ոչ թե իշխանությունը հանձնելու համար:
Այս մասին այսօր Դամասկոսում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը: Վերջինս ընդգծել է, որ եթե կոնֆերանսն ավարտվի հաջողությամբ, ապա պետք է ձեռք բերվի հրադադարի մասին համաձայնագիր:
Նախարարը հավելել է, որ Դամասկոսը պատրաստ է մշակել նման պայմանավորվածությունների պահպանման վերահսկման մեխանիզմ: Մուալեմի կարծիքով՝ «Ժնև 2» կոնֆերանսի անցկացման ճակատագիրը գտնվում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ձեռքում: