
ԵՄ-ը որոշել է 400 միլիոն եվրո հատկացնել Սիրիային ու նրա հարևաններին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել ընթացիկ տարում հավելյալ 400 միլիոն եվրո տնտեսական ու հումանիտար օգնություն հատկացնել Սիրիային ու հարևան երկրներին:
Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի համատեղ տարածած այսօրվա հայտարարությունում: Դրանում ընդգծված է, որ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր գտնվել վերջին տասնամյակների առավել դրամատիկ հումանիտար իրավիճակում հայտնվածների նկատմամբ:
Նշվում է, որ այդ 400 միլիոն եվրոն հատկացվելու է Սիրիայի տնտեսական կարիքներին ու զարգացմանը և հարևան երկրներին: Դրանով իսկ ԵՄ-ի երկրների կողմից Սիրիային հատկացված գումարը կկազմի ավելի քան 1.25 միլիարդ եվրո: Հայտարարությունում այլ երկրների կոչ էր արվում կրկնապատկել սեփական ջանքերը՝ կապված Սիրիային օգնություն ցուցաբերելու հետ: