
«Երևան Ջուր». Կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Միչուրին, Աճեմյան, Լիսինյան, Բուռնազյան, Սևանի փողոցների, Տիգրան Մեծի պող. նրբանցքների և 40-ից բարձր համարների, Գլինկա 1-25, Երկաթգծի 1, Արշակունյաց 17-51, 22-34 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ