
Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. 1-ամյա երեխան մահացել է

Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Լոռու մարզի Գոգավան գյուղի բնակիչ 37-ամյա Սամվել Օհանյանը, վարելով «Volkswagen Golf» մակնիշի՝ 32 SO 936 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 80 կմ հատվածում 10 մետր դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Օհանյանը, Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ամուսիններ 31-ամյա Սուրեն Սարգսյանն ու 28-ամյա Արմինե Բաբուջյանը և նրանց 1 տարեկան դուստրը՝ Էլեն Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Երեխան Երևան տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Մանրամասները՝ այստեղ: