Բաժիններ՝

Վերելակից օգտվելը թանկ հաճույք է մնում

Կապանի վերելակները շարունակ նորոգվում են շարունակ էլ փչանում։ Տարիներ ի վեր մարդիկ օգտվում են անգամ չենթադրելով, որ դրանք նույնիսկ երբևէ տեխզնման չեն ենթարկվել։ Մ. Հարությունյան 14 շենքի առաջին մուտքի վերելակի խափանումից բարեբախտաբար ոչ ոք չտուժեց ։ Այժմ քաղաքապետարանը վերելակների խնդիրների լուծման տարբերակ է գտել։ Եռակողմ պայմանագիր է կնքվել քաղաքապետարանի, համատիրության և «Վերելակ» արտադրական կոոպերատիվի միջև։
157 -ից 9 վերելակներ տեխզննման են ենթարկվել և շահագործվում են։ Մյուսները սպասում են իրնեց հերթին։,

Եռակողմ պայմանագրի համաձայն 1 վերելակի սպասարկման արժեքը կազմելու է 10.000 դրամ։ Վերելակային տնտեսությունը օրենքի դաշտում է գործելու։ Այլևս անհատների կողմից գումարներ չեն հավաքվելու։ Ընթացիկ նորոգմամաբ զբաղվելու է «Վերելակ» արտադարական կոոպերատիվը։

7մլն դրամ է համայքնի բյուջեից ծախսվել 9 վերելակների ընթացիկ և հիմնանորոգման համար։ Դրա մեջ են մտնում նաև Կապան ԲՀ-ի և անհատ հովանավորի միջոցները։

Իսկ խափանման դեպքում վերելակի ներսում փակցված համարներով բնակիչները կարող են զանգահարել։ Մնում է հուսալ,որ քաղաքապետարանի այս նախաձեռնությունը շարունակական կլինի ու Կապանում վերելակից օգտվելը թանկ հաճույք չի համարվի։

Հերմինե Միքայելյան
«Սոսի» հեռուստաընկերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930