ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հարց էր ուղել հարակից զեկուցող փոխվարչապետ Արմեն Գևորգյանին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրելով պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Պատգամավորն այս մասին խոսեց նաև իր ելույթում՝ ասելով.
Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլի իրականացման համար Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ կառավարությանը կհատկացնի 5 մլն եվրո գումարի չափով վարկ:
Նախքան «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների սկսվելը Թուրքիայի զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչները նպատակդրվել էին, որ այս տարի երկրի կայցելի 32 միլիոն զբոսաշրջիկ, ինչը երկրին կբերի 25 միլիարդ դոլար:
Վանաձորի դատարանում քննության է առնվում Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Վազգեն Բադալյանի որդու` Սևակ Բադալյանի նկատմամբ դանակահարության դեպքը: Տուժող Սևակ Բադալյանը նույնպես Ռազմական ոստիկանության աշխատակից է, զինվորական սպա: Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսին:
Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ Ազգային Ժողովում հանդիպել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ:
Մեղրիում թվով 14 հանքավայր շահագործելու կառավարության ծրագրի դեմ մայիսի 29-ից ստորագրահավաք է կազմակերպել «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը:
Հասան Ռոուհանին Թեհրանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվի ուրան հարստացնելուց:
Ջհանգիրյանը նշեց, որ համատարած այս «թալանի» պայմաններում իր համար անհասկանալի է իրավապահ մարմինների, ՀՔԾ-ի, ՀՀ գլխավոր դատախազության «անտարբեր» վերաբերմունքը: Նրա խոսքով՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ՀԱԿ խմբակցության հետ այս հաշվետվությունը քննարկելիս խոստովանել է, թե վերջին երկու տարիներին իրենց ուսումնասիրությունների արդյունքները դատախազությանը չի ուղարկում, որովհետև հիասթափված է այդ մարմնից:
Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ 2013 թվականի հունիսի 29-ին (շաբաթ օրը)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու հիշատակի մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:
«Չափավոր հոգևորական» և բարեփոխական համարվող Հասան Ռոհանին ստացավ 18 մլն. 613.3 հազար քվե, այսինքն` ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը` այդպիսով ընտրվելով Իրանի նոր նախագահ:
Հունիսի 15 լույս 16-ի գիշերը կողոպուտ է տեղի ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Ալմաստ» կառամատույցի հերթապահի աշխատատեղում: Կառամատույցը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Արընչն ընդունել է, որ առաջին երկու օրերին ոստիկանությունը չափից ավելի ուժ է գործադրել ցուցարարների հանդեպ՝ ընդգծելով, որ եթե չլինեին այդ սխալները, ապա իրադարձությունները չէին ծավալվի նման կերպ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հաստատապես որոշել է ձեռք բերել «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և վճարել «հանքափորների» պահանջած գումարը: Այս մասին հայտնում է Telegraph Sport-ը:
Ժնևում Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս գումարելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա մայիսի սկզբին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման ժամանակ:
«Ես այսօր չեմ տեսնում լուրջ պատճառ որ ես պետք է լինեմ բանտում»,- ասաց Վարդան Սեդրակյանը։
Դատարանը նրա նկատմամբ որպես նախնական խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը:
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր ԱԺ-ում ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ հարց ուղղեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ հիշեցնելով, որ ՎՊ 2012-ի հաշվետվության մեջ ՎՊ նախագահը շեշտել էր, որ ռիսկային համարվող գնումների և շինարարության ոլորտներում շուրջ 700 միլիարդ դրամի չարաշահում է կատարվել:
Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընթերցեց ՎՊ հաշվետվության մեջ ընդգրկված հողային չարաշահումների մասին գրառումը, ապա նկատեց, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չարաշահումներ է իրականացրել. տեղի են ունեցել փակ, ոչ օրինական աճուրդներ:
«Մատակարարվող խմելու ջուրը հաճախ վտանգավոր է լինում նույնիսկ լողանալու համար: 8 տարիների կառավարման ընթացքում մատակարարվող խմելու ջրի որակը չի փոխվել»
Այս մասին հայտնել են ուկրաինական ԶԼՄ-ները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ թուրքական անվտանգության ուժերը չափազանց կոշտ գործողություններ են ձեռնարկում ցուցարարների հանդեպ:
Հունիսի 17-ին, ժամը 13.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան – Գ.Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ճեղքեր են առաջացել. առկա է փլուզման վտանգ:
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն
Դատարանի դահլիճում, ուր կանչել են Ահմադինեժադին, դիտարկվելու է խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի կողմից նրա դեմ ներկայացված բողոքը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, ով խորհրդարանում Վերահսկիչ պալատի (ՎՊ) 2012թ. տարեկան հաշվետվության հարակից զեկուցմամբ էր հանդես գալիս, մի քանի հարց ուղղեց:
Մենք դա տեսել ենք կոնկրետ Լիբիայի օրինակով:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 17-ին, արտարժույթի առքուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 413.45 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկը չի գերազանցել 412.25 դրամը։
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Դա տեղի կունենա բանագնացների փոխարինումից հետո:
Tianhe -2 չինական սուպերհամակարգիչը գլխավորել է Թոփ-500 սուպերհամակարգիչների աղյուսակը, որը ներկայացվել է այսօր` հունիսի 17-ին: Այս մասին հաղորդում է Թոփ-500-ի պաշտոնական ինտերնետային կայքը: