Բաժիններ՝

Փլուզման վտանգ Վանաձորում

Հունիսի 17-ին, ժամը 13.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան – Գ.Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ճեղքեր են առաջացել. առկա է փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ գրունտային ջրերի հետևանքով տվյալ ճանապարհահատվածում առաջացել է 30սմ տրամագծով անցք, որի շուրջ առկա է փլուզման վտանգ (2քմ):

Դեպքի մասին տեղյակ են պահվել Վանաձոր քաղաքի կոմունալ ծառայության աշխատակիցները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930