
Իրանի ու ԱԷՄԳ-ի բանակցությունների հերթական փուլը կանցկացվի աշնանը. աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու ԱԷՄԳ-ի փորձագետների միջև խորհրդակցությունները կանցկացվեն այս տարվա աշնանը: Դա տեղի կունենա բանագնացների փոխարինումից հետո:
Այս մասին գործակալությանը հայտնել է ԱԷՄԳ-ին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը: Վերջինիս խոսքերով՝ չնայած բանակցային նոր թիմի ձևավորմանը՝ պետք չէ Իրանից ակնկալել դիրքորոշման կտրուկ փոփոխություն:
Փորձագետը կանխատեսել է, որ, հազիվ թե, Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև խորհրդակցություններն անցկացվեն աշնանից շուտ: