
ՌԴ ԱԳՆ-ը դեռ հնարավոր է համարում Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի անցկացումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ չնայած Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի (այսպես կոչված Ժնև 2) նախապատրաստության հետ կապված դժվարություններին՝ Ռուսաստանը դեռ չի նահանջում այդ գաղափարից:
Նա հավելել է, որ Ռուսաստանը գտնում է, որ այդպիսի նախաձեռնությունը (Ժնև 2-ի գումարման) կարող է և պետք է իրագործվի, առավել ևս, որ գոյություն ունի նախորդ տարվա հունիսի 30-ի ժնևյան պաշտոնական հաղորդագրությունը, որն իրենից ներկայացնում «ճանապարհային քարտեզ»:
Լուկաշևիչը հավելել է, որ իրենք վստահել և վստահում են յուրաքանչյուր հայտարարության, և հատկապես այն գործողություններին, որոն ընթանում են քաղական կարգավորման հունով:
Ժնևում Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս գումարելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա մայիսի սկզբին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման ժամանակ: