
Բորսայում սպասողական վիճակ է. արտարժույթ չի վաճառվել

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 17-ին, արտարժույթի առքուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 413.45 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկը չի գերազանցել 412.25 դրամը։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել էր 414.5 դրամ։