Բաժիններ՝

Մխիթարյանի Լիվերպուլ տեղափոխությանը կարող է խանգարել միայն Բորուսիան

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հաստատապես որոշել է ձեռք բերել «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և վճարել «հանքափորների» պահանջած գումարը: Այս մասին հայտնում է Telegraph Sport-ը:

Ինչպես արդեն տեղեկացվել էր, անգլիական ակումբի տնօրեն Յեն Էյրը հետաձգել է իր այցը Բրազիլիա, որպեսզի անձամբ զբաղվի Մխիթարյանի տրանսֆերի գործարքի իրականացմամբ:

Առաջիկա 48 ժամվա ընթացքում ակումբի ներկայացուցիչները հանդիպում կունենան ֆուտբոլիստի հետ:

Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, «Լիվերպուլի» համար կարող է լուրջ մրցակից դառնալ Դորտմունդի «Բորուսիան», որը նույնպես հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություներով:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930