
Հետաձգվել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան. մամուլ

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան չեղյալ է հայտարարել իր աշխատանքային այցը Հայաստան և Ադրբեջան:
Այս մասին հայտնել են ուկրաինական ԶԼՄ-ները: Կոժարայի տարածաշրջանային այցը պետք է տեղի ունենար հունիսի 17-20-ին: Ուկրաինայի ԱԳՆ-ը չի հայտնել, թե ինչու է չեղյալ հայտարարվել պլանավորված այդ այցը:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Կոժարան Կիևում ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և քննարկել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: