![](/banners/BeFunky-design.jpg)
«Գեզի» այգու համար Թուրքիայի 78 նահանգում փողոց է դուրս եկել ավելի քան 1 միլիոն մարդ. Բյուլենթ Արընչ (տեսանյութ)
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/images-65.jpg)
Թուրքական Haberler.Com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվաչապետ և կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչն ուշագրավ տեղեկություններ է հայտնել՝ կապված Ստամբուլի «Գեզի» այգու վերակառուցման դեմ անցկացված բողոքի ակցիաների հետ:
Նա հայտարարել է, որ «Գեզի» այգու համար բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի 81 նահանգներից 78-ում, որոնց մասնակցել է ավելի քան 1 միլիոն ցուցարար: Արընչն ընդունել է, որ առաջին երկու օրերին ոստիկանությունը չափից ավելի ուժ է գործադրել ցուցարարների հանդեպ՝ ընդգծելով, որ եթե չլինեին այդ սխալները, ապա իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, չէին ծավալվի նման կերպ:
Արընչը հավելել է, որ եթե անհրաժեշտություն առաջանա, ապա «Թաքսիմի» ցույցերին կարող են միջամտել նաև զինված ուժերը: