Մոսկվայի օդանավակայաններից մեկում «օրենքով գող» է ձերբակալվել (տեսանյութ)
Prime Crime լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Սիմֆերոպոլից ժամանած 53-ամյա «օրենքով գող» Անատոլի Յակունինը, ով քրեական աշխարհում հայտնի է «Սենկա Սամարսկի» մականվամբ:
«Օրենքով գողի» անձնական խուզարկման ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 0.26 գրամ մեթադոն, որով և նա, ամենայն հավանականությամբ, հատել է պետական սահմանը:
Դատարանը նրա նկատմամբ որպես նախնական խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 229.1 հոդվածով(թմրանյութերի մաքսանենգություն): Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի ՆԳՆ-ի աշխատակիցները մեկ օր առաջ հանդիպել են Յակունինի հետ և համոզել են նրան կամավոր լքել երկիրը:
Ներկայիս ձերբակալումը թվով երրորդն է «օրենքով գողի» համար: Նախկինում նա դատապարտվել է գողություններ կատարելու և թմրանյութեր գնելու ու պահելու համար: