Բաժիններ՝

Զանգվածային ծառահատում՝ Ազատության պողոտայի հարակից այգում

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մայիսի 15-ին՝ կեսգիշերին, անհայտ անձը կամ անձինք ծառերի սպանդ են իրականացրել Ազատության պողոտայի մոտ գտնվող «Golden Palace» հյուրանոցային համալիրի դիմացի այգում: Քաղաքացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել են, որ հիմնականում կտրում էին ձեռքի սղոցներով, այլ ոչ՝ էլեկտրական, որպեսզի ձայն չլսվի: Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ մինչ պատկան մարմինները հայտարարում են, թե իրենց թիվ 1 խնդիրը Երևանում կանաչ զանգվածի ավելացումն է լինելու, ինչ-որ մարդիկ զանգվածային ծառահատում են կատարում Երևանի տարածքում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ծառերը կլինեն մոտ 3-ից 5 տարվա և հիմնականում կտրվել են բնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս