Բաժիններ՝

Մոսկվայում օրենքով գող է բերման ենթարկվել

Ինչպես հաղորդում է primecrime.ru կայքը, մայիսի 14-ին Մոսկվայում ՌԴ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել օրենքով գող, ազգությամբ վրացի Գեորգի Դիակվնիշվիլին: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Գուգա և Գիա Երկար մականունով: Անձնական խուզարկության ընթացում նրա մոտ հայտնաբերվել է 1,15 գրամ հերոին, ինչն էլ նրա դեմ քրեական գործ հարուցելու պատճառ է դարձել:

Մոսկվայի դատարաններից մեկը օրենքով գողի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին՝ այն պատճառով, որ վերջինս ունի հաշմանդամության 2-րդ կարգ և տառապում է մի խումբ քրոնիկ հիվանդություններով:

Գեորգի  Դիակվնիշվիլին արդեն մեկ անգամ  2006-ին դատարանի կողմից հանցագործություն կատարելու համար դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, սակայն հաջորդ տարվա սեպտեմբերին արդեն նա ազատության մեջ է գտնվել առողջական վիճակի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս