Բաժիններ՝

iOS-ի մասնաբաժինը շուկայում նվազել է, իսկ Android-ինը՝ աճել

IDC հետազոտական ընկերությունը վերլուծել է բջջային սարքերի՝ 2013 թվականի առաջին եռամսյակային շուկան: Արդյունքները նախկինի նման Android-ի և iOS-ի օգտին են. նրանք զբաղեցնում են այդ ընթացքում վաճառված բոլոր սմարթֆոնների 92.3%-ը: Այս մասին գրում է computerra.ru-ն՝ ընդգծելով, որ տոկոսային մասնաբաժնով վերցրած iOS-ի մասնաբաժինը նվազել է:

Այսպես, Android-ի մասնաբաժինը հասել է 59.1%-ի, հանձնվել է միայն 199.5 մլն սմարթֆոն: Դեռևս մեկ տարի առաջ այդ թիվը կազմում էր 125.4 մլն:

Ինչ վերաբերում է Apple-ի ընդհանուր վաճառքին, ապա, ընդհանուր առմամբ՝ վաճառքներն այս տարվա առաջին եռամսյակում բավականին աճել են, դա եղել է ընկերության երևէ գրանցված լավագույն առաջին եռամսյակը, սակայն տոկոսային մասնաբաժնով iOS-ի հիման վրա աշխատող սարքերի մասնաբաժինը նվազել է:

Եթե Android-ի հիման վրա սարքերը կազմում են 75%, ապա iOS_ի հիման վրա դրանք կազմում են միան 17.3%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս