ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի գործով անհետաձգելի գործողություններ են կատարվում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաստատել է Վայոց Ձորի նախկին մարզպետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ  քրեական գործի առկայությունը։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործ է  հարուցվել  Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի, մարզի գյուղատնտեսության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանի և մարզի մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասի 1-ին կետերով։ Քրեական գործը հարուցվել է  2013 թվականի մայիսի 2-ին՝  ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա:

Ըստ ՀՔԾ-ից ստացված տեղեկատվության, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գորրծը ստացել է 03.05.2013թ. եւ   քննության ներկա փուլում  կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 6-ին էր «Փաստինֆո»-ն տեղեկացրել հարուցված քրեական գործի մասին հիմնվելով իր հավաստի աղբյուրների վրա՝ նշելով, որ խոսքը գնում է միլիոնների հափշտակության մասին։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մի քանի համայնքների ղեկավարներից նախկին մարզպետը պահանջել և ստացել է համայնքներում դիզելային վառելիք ստացող շահառուների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք, ըստ իրավապահների եղել են կեղծ, որի արդյունքում դիզելային վառելիքն իրականում չի բաշխվել, իսկ սուբսիդավորման համար նախատեսված գումարներն էլ հափշտակվել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031