Բաժիններ՝

«Գելլափ Ինթերնեյշնլի» ապրիլի 9-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունները դրական է գնահատում

Մայիսի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների և «Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցների հանդիպում, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:

Հանդիպման նպատակը վերջին շրջանում մայրաքաղաք Երևանում և հանրապետության բոլոր շրջաններում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գործունեության գնահատման նպատակով իրականացված հետազոտությունների ամփոփումն էր:

«Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Նավասարդյանը` ներկայացնելով հետազոտությունների արդյունքները նշեց, որ գործունեության ընթացքում իրենք հատկապես  անդրադարձել են հետևյալ ոլորտներին ու խնդիրներին.

– Ոստիկանության վերջին մեկուկես տարվա գործունեության գնահատում.
– Ոստիկանության աշխատանքը 2013 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում.
– 2013թ. ապրիլի 9-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունների գնահատում.

Հանդիպում-քննարկման ընթացքում ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, փոխանցելով ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը` նշեց, որ ուրախալի է հետազոտության դրական արդյունքների արձանագրումը, և աշխատանքն առաջիկայում կշարունակվի` նպատակ ունենալով հասնել ավելիին:

gellap

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031