Նա ընդգծել է, որ ընտրվելու դեպքում կպատրաստի Քաղաքացիական իրավունքների խարտիա և աշխատանքներ կտանի տնտեսության վերականգնման ու Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Ուրախ եմ արձանագրել, որ Երևանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում: Մենք, իսկապես, կարողացանք անցկացնել լավ կազմակերպված և թափանցիկ ընտրություններ: Եվ այդ առիթով նախ և առաջ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել երևանցիներին՝ ընտրությունների կարևորությունը գնահատելու և ընտրություններին մասնակցելու համար:
Թուրքիայի համար ամենակարևորը երկրից զինյալների դուրս գալուն հասնելն է:
Լրագրողների դիտարկմանը, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքում «ձուկ» մականունով թաղային հեղինակությունը փորձում էր համոզել իրեն, որ ինքը «ձուկն ա», տվյալ թաղի «ավտարիտետն» ու ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես ինքը կցանկանա, Մանվել Բադեյանն այսպես արձագանքեց. «Ինքը ձուկ ա, դու էլ ձկնորս եղի: Բայց քո վրա չտարածվեց, չէ՞, իր վլաստը»:
Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ «իրականում կա փողի իշխանություն, որը բերում է իշխանության, և իշխանությունն էլ բերում է փող, որը հետագայում կիրառվում է նաև ընտրությունների ժամանակ»:
Իր ներկայիս անկախ արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանը, իհարկե, կատարելապես նոր իրողություն է տվյալ տիրույթի համար:
Մայիսի 7-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Բաղրամյան պողոտայի թիվ 79 շենքի 37-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախ պետք է լինել ընդդիմություն, հետո խոսել ընդդիմության միավորման մասին: Իշխանությունը՝ ի դեմս ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ստացել է իր ձայները նույն մեթոդներով, բայց ոչ նրա համար, որ ունեին լավ ծրագիր:
Յուրի Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը:
Խիտոյին փոխարինողը պետք է ընդունելի լինի ընդդիմադիր բոլոր ուժերի համար:
Այրվել է տղաների ննջասենյակը՝ ողջ գույքը և հանդերձարանը, ինչի արդյունքում մանկատան սաները մնացել են առանց անկողնային պարագաների ու հագուստի:
Այս տարվա հունվարի 13-ին ուժի մեջ մտած համաներման արդյունքում, մայիսի 6-ի դրությամբ Վրաստանի ուղղիչ հիմնարկները լքել է 8625 բանտարկյալ, այդ թվում նաև 175 քաղբանտարկյալ:
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ամբողջական ցանկը, որտեղ մայիսի 7-ի դրությամբ տեղադրված են և գործում են արագաչափ սարքեր։ Դրանց թիվը այս պահին 62-ն է։
Այս մասին հայտնել է Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալյա ալ-Խադիդին:
Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքը դեռ չի քննարկել մանդատները վերցնել-չվերցնելու հարցը, սակայն վերցնելը չի նշանակում ընդունել ընտրության արդյունքները։
Սարկոզիի կարծիքով՝ ստեղծել է պայթունավտանգ իրավիճակ, պակասում է լուցկին, հասարակությունը դարձել է շատ փխրուն:
Նախորդ տարի Բելգիայում ընդհանուր առմամբ իրեն սնանկ հայտարարել 1945 ռեստորան, սրճարան և հյուրանոց:
Գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանը բողոքեց, որ դատական նիստերն ուշ-ուշ են նշանակվում, և ցանկություն հայտնեց, որ դրանք առավել հաճախ նշանակվեն:
Մայիսի 8-9-ին ժամանակ առժամանակ, 10-12-ին` գիշերվաառաջին կեսին և օրվա երկրորդկեսին սպասվում է անձրև ևամպրոպ, առանձին վայրերումհնարավոր է կարկուտ:Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակսպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Ակտն ընդունվել է 114 կողմ ձայնով և վերաբերելու է 9000 մարդու, որոնցից 2000-ն ազատ են արձակվելու:
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարելի է փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները եղել են ազատ, իսկ դրանց արդարությանը չհավատալու իրավական հիմքերը ներկայումս բացակայում են»:
«Մուսուդան» տիպի հրթիռային երկու համալիր անցած գիշեր հանվել են մեկնարկային հրապարակներից:
Վարչության պետը նշել է, որ նշված տեսանյութը ոստիկանությունը չի տրամադրել լրատվամիջոցներին, և ծառայողական քննության արդյունքում կպարզվի, թե ինչպես է այն տարածվել:
«Մալաթիա-Սեբաստիա համայնքում մենք ունեցել ենք հղի դիտորդ, ում նկատմամբ սպառնալիքներ են հնչել: Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպությունը կողմից կանխատեսված էր ընտրությունների կեղծումը, բայց ոչ նման մասշտաբով»,- հայտարարել է Սոնա Այվազյանը:
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ամբողջական ցանկը, որտեղ մայիսի 7-ի դրությամբ տեղադրված են տեսանկարահանող սարքեր։
Այդ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է մոտ 100.000 մարդ, ինչը գրեթե հավասար է Հիրոսիմայում ատոմային ռումբի պայթյունից գրանցված զոհերի թվաքանակի հետ:
Պարտվող կուսակցությունները, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, փորձում են բացատրել իրենց պարտությունը` նվաստացնելով սեփական ժողովրդին
Դրա համաձայն, ԱՄՆ-ը զենք է մատակարարելու Սիրիայում գործող այն խմբավորումներին, որոնք պահպանում են մարդու իրավունքները և կապված չեն ահաբեկիչների հետ:
Հայաստանում մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում թերաճությունը 19 տոկոս է կազմում: Այս մասին այսօր ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխամասային գրասենյակի սնուցման գծով ավագ խորհրդատու Նունե Մանգասարյանը Հայաստանում, Ալբանիայում և Վրաստանում թերաճության խնդրի դեմ պայքարելու վերաբերյալ տարածաշրջանային աշխատաժողովի ընթացքում:
Մայիսի 5-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի աղջիկ և հայտնել, որ Մաշտոցի պաղոտայում մի տղա իրեն հարվածել և փախել է: