Մալաթիա-Սեբաստիայում հղի դիտորդին սպառնացել են. Սոնա Այվազյան

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն  կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ` թիվ 7, 8, 12, 13 ընտրատեղամասերում, որոնք գտնվում էին Մալաթիա, Էրեբունի, Շենգավիթ և Նուբարաշեն համայնքներում: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն։

«Ընտրատեղամասերում մեր դիտորդներն աշխատել են երկուսով: Առաջին անգամ մենք դիտորդական առաքելություն ենք իրականացրել նաև sms համակարգով,  նաև օնլայն տարբերակով և յուրաքանչյուրը կարող էր անմիջապես տեղեկանալ, թե մեր դիտորդները ինչ խախտումներ են արձանագրել: Մենք արձանագրել ենք 570 խախտում տարբեր տեղամասերում, սակայն դա չի նշանակում, որ այլ խախտումներ չեն եղել: Պարզապես որոշ դիտորդներ ավելի ակտիվ են եղել, մի շարք տեղամասերում մեր աշխատողներին խոչընդոտել են, ունեցել ենք 92 ահազանգ` ընտրատեղամասերում մարդկային կուտակումների վերաբերյալ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն  կազմակերպության փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

«Արձանագրվել են նաև չլիազորված վստահված անձինք: Ժողովրդին բերում էին միկրոավտոբուսմներով, կամ մի անձ բերում էր մի քանի հոգու, եւ այդ բոլոր ռեսուրսները ներդրված էր նրա համար, որպեսզի ապահովվեր Հանրապետական կուսակցության հաղթանակը: Մալաթիա-Սեբաստիա համայնքում մենք ունեցել ենք հղի դիտորդ, ում նկատմամբ սպառնալիքներ են հնչել: Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն  կազմակերպությունը կողմից կանխատեսված էր ընտրությունների կեղծումը, բայց ոչ նման մասշտաբով»,- հայտարարել է Սոնա Այվազյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031