
Օգնենք հրդեհից տուժած մանկատան երեխաներին

«Օգնենք հրդեհից տուժած մանկատան երեխաներին» ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում ասվում է.
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մայիսի 4-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երկրորդ հարկում՝ 10-ից 15 տարեկան տղաների հարկաբաժնում, այրվել է տղաների ննջասենյակը՝ ողջ գույքը և հանդերձարանը, ինչի արդյունքում մանկատան սաները մնացել են առանց անկողնային պարագաների ու հագուստի:
Երեխաները մեր օգնության ու աջակցության կարիքն ունեն, եկեք մեծահոգի գտնվենք և մեր ուժերի ներածին չափով օժանդակենք նրանց: Կոչ ենք անում հավաքագրել հագուստ, կոշիկ, անկողնային պարագաներ և փոխանցել դրանք մանկատուն: Վստահ եղեք՝ նույնիսկ նվազագույն աջակցությունը կարող է ժպիտ պարգևել երեխաներին: Եկեք կիսենք նրանց դժվարությունները:
Եթե որոշել եք միանալ նախաձեռնությանը, ապա մայիսի 7-ին` երեքշաբթի օրը, հրավիրում ենք Կոնսերվատորիայի դիմացի այգի՝ ժամը 19:00-ից մինչև 21:00-ը: Կարող եք բերել 10-ից 15 տարեկան տղաների համար նախատեսված ցանկացած հագուստ, կոշիկ, անկողնային պարագաներ: Մանրամասների համար զանգահարել 077774243»