ԿԺԴՀ-ը վերացրել է մարտական բարձր պատրաստության ռեժիմը
                                    Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Մուսուդան» տիպի հրթիռային երկու համալիր անցած գիշեր հանվել են մեկնարկային հրապարակներից: Քիչ հավանական է համարվում, որ դրանք տարվել են արձակման այլ վայր:
Այս մասին գործակալությանը հայտնել է ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչը: Վերջինիս պնդմամբ՝ ԿԺԴՀ-ի հրթիռները դուրս են բերվել մարտական պատրաստության վիճակից: Հարավային Կորեայի ՊՆ-ը հաստատել է այդ տեղեկատվությունը:
Վերջին շաբաթներին միջազգային հանրությունն անհանգստացած էր ԿԺԴՀ-ի կողմից միջուկային հրթիռների հնարավոր արձակումից:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    