Հայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուները
Պաշտոնապես հրապարակվել են հեղինակավոր Globe Soccer Awards 2026 մրցանակաբաշխության բոլոր հիմնական անվանակարգերի հավակնորդների անունները։ 17-րդ ամենամյա գալա-երեկոն կկայանա դեկտեմբերի 28-ին՝ Դուբայում (ԱՄԷ)։
Նոյեմբերի 18-ից պաշտոնապես մեկնարկել է երկրպագուների առցանց քվեարկությունը (14 հիմնական անվանակարգերից 12-ում), որի առաջին փուլը կտևի մինչև նոյեմբերի 30-ը։ Երկրորդ փուլում երկրպագուների քվեները կմիավորվեն պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների հետ՝ վերջնական հաղթողներին որոշելու համար։
Տարվա լավագույն ֆուտբոլիստ (26 թեկնածու)
Գլխավոր անվանակարգում ընդգրկվել են ինչպես եվրոպական թոփ-ակումբների առաջատարները, այնպես էլ աշխարհի գործող չեմպիոններ.
Տարվա լավագույն ակումբ (8 թեկնածու)
Դիրքային և անհատական անվանակարգեր
Այս անվանակարգում իր տիտղոսը պաշտպանելու է Կրիշտիանու Ռոնալդուն, որն այս մրցանակը նվաճում է 2023 թվականից ի վեր անընդմեջ։ Մրցակիցներն են՝ Մուսաբ Ալ-Ջուվայրը, Յասին Բունուն, Ժոաու Ֆելիշը, Սադիո Մանեն, Էդուար Մենդին, Ռուբեն Նևեշը, Խուլիան Կինյոնեսը, Սուֆիան Ռահիմին և Իվան Թոնին։
Մրցանակաբաշխության այս տարվա գլխավոր նորամուտը պատմական լավագույն ակումբի անվանակարգն է, որտեղ հաղթողը որոշվելու է բացառապես երկրպագուների քվեարկությամբ.
«Միլան», «Այաքս», «Ալ Ահլի» (Եգիպտոս), «Բարսելոնա», «Բավարիա», «Բոկա Խունիորս», «Սելթիկ», «Ֆլամենգո», «Ինտեր», «Յուվենտուս», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Պենյարոլ», «Ռեալ Մադրիդ», «Ռիվեր Փլեյթ», «Բենֆիկա»։
Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի (20 թեկնածու). Սելմա Բաչա, Բարբրա Բանդա, Կլարա Բյուլ, Մարիոնա Կալդենտեյ, Տեմվա Չավինգա, Կատա Կոլ, Մելչի Դումորնեյ, Կարոլին Գրեհեմ Հանսեն, Պատրի Գիխարո, Պեռնիլե Հարդեր, Յուի Հասեգավա, Մապի Լեոն, Էվա Պայոր, Կլաուդիա Պինա, Ալեքսիա Պուտելյաս, Թրինիթի Ռոդման, Ալեսիա Ռուսո, Էշլի Սանչես, Խադիջա Շոու, Մոմոկո Տանակա։
Ուշագրավ է, որ նախորդ երեք տարիների հաղթող Այտանա Բոնմատին այս անգամ դուրս է մնացել ցուցակից։
Հավելենք, որ դեկտեմբերի 28-ի երեկոյի ընթացքում կհանձնվեն նաև հատուկ և կարիերայի նվաճումների համար նախատեսված մրցանակներ։

