Բաժիններ՝

1945 թվականին Տոկիոյի ռմբակոծությունները հակասում են մարդասիրության սկզբունքին. Ճապոնիայի կառավարություն

Russia Today-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ 1945 թվականի մարտին ԱՄՆ-ի կողմից իրականացված Տոկիոյի ռմբակոծությունները հակասում են մարդասիրությանը: Այդ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է մոտ 100.000 մարդ, ինչը գրեթե հավասար է Հիրոսիմայում ատոմային ռումբի պայթյունից գրանցված զոհերի թվաքանակի հետ:

Նրանցից 85.000-ը ողջ-ողջ այրվել է կամ շնչահեղձ եղել: Նշվում է, որ Ճապոնիայի կառավարությունը, գրավոր պատասխանելով Սոցիալ-դեմոկրտական կուսակցության պատգամավորի հարցին, պաշտոնապես ընդունել է, որ Տոկիոյին հասցրած ԱՄՆ-ի հարվածները հակասում են մարդասիրության սկզբունքին.

«Հրձիգ ռումբերի կիրառմամբ ռմբակոծությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքի հիմքում ընկած հիմնարար գաղափարներից մեկին՝ մարդասիրությանը»: Դրա հետ մեկտեղ նամակում բացակայում է ԱՄՆ-ի գործողությունների ուղղակի դատապարտում: Ավելին, նշվում է, որ Տոկիոյի ռմբակոծությունները չեն հակասել այն ժամանակվա միջազգային իրավունքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս