Բաժիններ՝

Իրանի միջուկային ծրագրի հարցով նախկին բանագնացը հայտ է ներկայացրել նախագահի թեկնածու գրանցվելու համար

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային հարցերով նախկին բարձրաստիճան բանագնաց, Իրանի նպատակահարմարության խորհրդի Ռազմավարական հետազոտությունների ղեկավար, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռուհանին հայտ է ներկայացել՝ նախագահի թեկնածու գրանցվելու համար:

Ռուհանին 1989-2005 թվականներին հանդիսացել է չորրորդ և հինգերորդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար: Ռուհանին այս տարվա հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է ապրիլի 11-ին:

Նա ընդգծել է, որ ընտրվելու դեպքում կպատրաստի Քաղաքացիական իրավունքների խարտիա և աշխատանքներ կտանի տնտեսության վերականգնման ու Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031