 
                        Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
 
                                    Մայիսի 7-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Բաղրամյան պողոտայի թիվ 79 շենքի 37-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» և «1-03» ծառայությունների դիսպետչերը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1942թ. ծնված Գրետա Գրիգորյանի դին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        