Աուո՜ւ… կեղծ արևմտամետնե՛ր… Լա՞վ եք… Գրպանային ընդդիմություն են սարքում՝ Աննա Հակոբյանով… մեկ էլ հո՜պ, կհայտնվի Տիգրան Ավինյանը. Անուշ Սեդրակյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պրոֆեսոր, քաղաքագետ Անուշ Սեդրակյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Աննա Հակոբյանն ալտերնատիվ իրականություն ստեղծելու փորձ է անում, որովհետև այն իրականությունը, որը կա, պայթյունավտանգ է: Առաջինը՝ Հայաստանը տոտալ անվտանգային խնդիրներ ունի: Հիմա արդեն ադրբեջանցիները նաև հավակնում են Հայաստանի ջրային ռեսուրսներին: Եթե մեր ջուրն էլ տարան մեր ձեռքից, իսկ Ադրբեջանը խմելու ջուր չունի, մենք գոյատևելու շանս չենք ունենա… Սևանը մնում է շատ կարևոր ռեսուրս, և այդ ռեսուրսին ադրբեջանցիներն իրենց թաթերը ձգել են… Եթե ազգը կենտրոնացած մնա էքզիստենցիալ՝ գոյաբանական խնդիրների վրա, այս իշխանությունների համար կա երկու վտանգ՝ պասիվ կամ ակտիվ ապստամբություն: Իսլամի արշավանքը գնում է տարբեր ուղղություններով, և եթե երկու տարի էլ շարունակվի այս ամենը, ձայնը լսվելու է… Դրա համար էլ իրենց պետք է ստեղծել ալտերնատիվ իրականություն, որ մարդիկ չկենտրոնանան իրենց կենսական հարցերի վրա, զվարճանան և ուրիշ ոչինչ… Դրա համար են դինոզավրերը վազվզում Երևանում, Աննա Հակոբյանն էլ մարդկանց զբաղեցնում է իր մասով…
- Իրական քաղաքական օրակարգ չկա, կա գոյաբանական վտանգ, ազգի ուծացման և վերացման շատ խաղաղ ճանապարհ՝ ֆեստիվառներ, բանանով շոուներ, գարեջուր… Ի դեպ, խեղկատակային վարքն ավելի վտանգավոր է: Կար ժամանակ, երբ խեղկատակային հագուստներով հանցագործությունների թիվն Ամերիկայում գերազանցում էր դիմակներով կատարված հանցագործությունների թվին:
- Ավինյանը քաղաքում կատաստրոֆա է սարքել, և դա միայն խցանումը չէ, որովհետև խցանումն ամենավատ բանը չէ, որ տեղի է ունենում այսօր մարդու հետ: Եթե դու մետրը մետրի վրա անհամար շենքեր ես սարքում, քաղաքի բոլոր կոմունիկացիաները չեն դիմանում, այդ թվում՝ ճանապարհային կոմունիկացիաները: Ոչ մի եվրոպական երկրում կենտրոնին չեն դիպչում, դրանք անձեռնմխելի են, այնտեղ շինարարություն չի կատարվում: Քաղաքներն ընդլայնվում են դեպի ծայրամասեր:

- Երկրի փողը գալիս է դրսից. ինձ հետաքրքիր է՝ ինչի՞ է երկիր մտնող մաքուր փողը ներդրվում միայն Երևանում: Երևանում կառուցվող շենքերը վաճառվում են քառակուսի մետրը 4000-10 000 դոլարով: Այդպիսի գին ո՛չ Փարիզում կա, ո՛չ Իտալիայում: Մի օր պայթելու է…
- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանին պետք է պետականամետ ընդդիմություն, այսինքն՝ յուրային, գրպանային ընդդիմություն: Հիմա Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան է գնալու: Աուուուո՜ւ… Կեղծ «արևմտամետնե՛ր»… Լա՞վ եք… Փորձում են վերջին ճիգով ստեղծել «պետականամետ ընդդիմություն», իսկ դրա լավագույն ղեկավարն ըստ Փաշինյանի՝ կլինի Աննա Հակոբյանը: Հաշվի առնելով «բաժանվել-միանալ» ալեբախումները՝ մարդիկ կլինեն, որ կհավատան, որ նա իր ամուսնուն ընդդիմանում է: Չեմ զարմանա, որ այդ «պետականամետ ընդդիմության» մեջ, հո՜պ, մեկ էլ հայտնվի Տիգրան Ավինյանը:
- Քաղաքական պայքարների, գաղափարների, մեծ նպատակների ու զոհողությունների ժամանակն ավարտվել է, սկսվել է տեխնոլոգիական խաղերի ժամանակը: Մարդկանց ուշադրությունը դարձել է աշխարհի ամենաթանկ ռեսուրսը, և հիմա բոլորը ձգտում են գրավել այն:
- «Գյոկչա», «Շուշա», «Էրիվան» ասելը նշանակում է՝ պաշտպանության դռները կրնկի վրա բացել թշնամու առաջ:
- Ես չեմ կարող պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը կամ Սերժ Սարգսյանն իրենց գրպանը կարող էին բանան դնել, անգամ, եթե դրանից հետո իմանային՝ ամբողջ աշխարհն իրենցն է, որովհետև մարդիկ ներքին բարոյական արգելակներ ունեին…
- Արթուր Դանիելյանը կարող է քննադատական ստատուս դնել Ֆեյսբուքում, ու նրան տանեն բանտ, բայց ընդդիմադիր լրագրողների ճակատներին սնայպերի կարմիր նշանով լուսանկար հրապարակող ՔՊ-ականին ոչինչ չի լինում, որևէ մեկը պատասխանատվության չի կանչում… Եկել է ամենաթողության ժամանակը, որը հիանալի քողարկվում է Հայաստանում տեղի ունեցող բազմաօջախ կրկեսով: Իսկ այն մարդիկ, ովքեր հետաքրքրված չեն քաղաքական կրկեսով, նրանց համար ստեղծվում են Թաթայի կրկեսը, դինոզավրերի կրկեսը, COP-ի կրկեսը…

- Այն մարդկանց, ովքեր հաշվում են նախկինների գրպանների ամեն մի կոպեկը, չի՞ հետաքրքրում՝ ինչ գումարներ են վատնում ՔՊ-ականները, թե՞ դրանք իրենց սիրելի գրպաններն են:
- Թշնամին կարող է սրանց ձեռքով այլասերել ազգի մտածողությունն ու հանգիստ շվշվացնել, ու դրա համար զենք պետք չէ:
- Բանտերում մարդիկ մեռնում են, ձայն չեն հանում, կանայք մնում են անիվների տակ, քաղաքական դիրքորոշման պատճառով մարդկանց աշխատանքից են ազատում, ու երբեմնի «իրավապաշտպանները» ձայն չեն հանում, որովհետև գործող իշխանությանն իրենք էն գլխից զոհ են նշանակել… Խեղված հոգեբանությամբ են անընդհատ սնում: Այսինքն՝ Սեդրակ Քոչարյանը դիկտատոր է, իսկ սրանք՝ զոհ… Ծիծաղելի է:
- Չերչիլն անհույս ալկոհոլիկ էր, բայց ավելի պետականասեր մարդ հնարավոր չէ պատկերացնել: Ստալինն անհույս պարանոիկ էր, բայց պետությանը նվիրված: Սրա՞նք ինչ են:
- ՔՊ-ին պետք է Եկեղեցու գլխին մի մարդ, ով պետք լինի՝ կասի՝ այսինչ եկեղեցում մի օր նամազ պիտի լինի, մի օր՝ պատարագ, կամ այնինչ եկեղեցին պետք է փակվի: Հարձակում է գնում ինքնության բոլոր պարամետրերի դեմ՝ ազգ, ընտանիք, եկեղեցի, պատմություն, կրթություն, մշակույթ:
- Նիկոլ Փաշինյանը կիրառում է ավտորիտար մեթոդներ. Նրա հակառակորդները չեզոքացվում են:
- ՔՊ-ն հասկանում է, որ իր կադրերը պետք է նորացնի, բայց դրա համար ո՛չ ժամանակ ունի, ո՛չ հնարավորություն:
- Երբ դեմոկրատներն ամբողջովին կվերցնեն իշխանությունն ԱՄՆ-ում, ԱՄՆ-Եվրոպա և Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների սրությունը կթուլանա: Եվրոպան կխաղաղվի:
- Պուտինը երբեք ոչ մեկի ոչինչ չի ներում: Նա Սերժ Սարգսյանին չներեց նրա հետևյալ նախադասությունը՝ «Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին»: Ես հիշում եմ՝ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները սկսեցին Սերժ Սարգսյանին քննադատել դա ասելու համար, թեպետ վստահ եմ՝ Սերժ Սարգսյանն արեց այն, ինչ պետք է աներ ցանկացած հայ մարդ:

- Եթե Պուտինն ուզենա Նիկոլ Փաշինյանին հանել, մի վայրկյանում կանի դա, բայց ես վստահ չեմ, որ դրանով պլանը կդադարի գոյություն ունենալ:
- Ռուսաստանը թղթով մեր ստրատեգիական դաշնակիցն է, և եթե Ռուսաստանը խնդիր ուներ պատերազմը կանգնեցնելու, կաներ դա: Ռուսաստանն ասաց՝ պատերազմը կանգնեցրու, Փաշինյանն էլ ասաց՝ ո՞չ… Նման բան հնարավոր չէ՛: Պուտինն այդ ժամանակ ընդամենը չպետք է մաքրեր Փաշինյանին, ոչ թե ասեր՝ «Он не предатель», ինչպես նա ասաց: Պուտինը հրապարակայնորեն Սահակաշվիլուն ու Զելենսկուն ինչ ասես՝ ասել է: Դուք լսե՞լ եք, որ Պուտինը երբևէ Փաշինյանին ու ՔՊ-ին վատ բան ասի: Նիկոլ Փաշինյանը Պուտինին պետք չի գալու այն ժամանակ, երբ ավարտվեն Հայաստանի բոլոր ռեսուրսները:
- Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս է գալիս ու խաղում է ավելի ուժեղ խաղացողների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
- Իրանի կառավարությունն ասում է հետևյալը՝ Ձեր կառավարությունն ասում է՝ ես տալիս եմ Սյունիքի ճանապարհները, ես ո՞նց եմ միջամտելու: Բոլոր պետությունները հիանալի արդարացում ունեն՝ ձեր կառավարությունը տալիս է, մենք ի՞նչ անենք: Մենք ական ունենք մեր ներսում… Իրանը հասկանում է, որ Հայաստանի բարեկամությունը կորցնելը լուրջ բան է, որովհետև Հայաստանով է Իրանի միակ ճանապարհը: Բայց մենք պետք է հասկանանք, որ մեր միակ պաշտպանը մենք ենք, ու դրա վրա է խաղում Փաշինյանը, ով անընդհատ ասում է՝ դե գնացեք, կռվեք, բայց գիտի, որ չեն կռվելու, որովհետև ազգը դեմորալիզացված է իր քայլերի պատճառով:
- Պուտինը Փաշինյանին կանչում է TRIPP-ից իր բաժինը ստանալու համար: Փաշինյանը ոսկե սարեր է խոստանալու, ու բոլոր գոհ են լինելու: Եվրոպան էլ ուրախանալու է, որ մի գլխացավանքից պրծավ: ԵԱՏՄ-ից էլ մեզ չեն հանի:
- Ամեն մեկը պայքարը պետք է մղի այն դաշտում, որտեղ կարողանում է:
- Եվրոպական քաղաքականությունը հեռացել է եվրոպական արժեքներից: Եվրոպան հիմա շատ վատ վիճակում է, պարբերաբար այն դառնում է նացիստական:
Մանրամասները՝ տեսանյութում:

