Վերջին մեկ տարում Վրաստանում բանտարկյալների քանակը նվազել է 57.2 տոկոսով
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին մեկ տարում Վրաստանի ուղղիչ հիմնարկներում բանտարկյալների քանակը կրճատվել է 57.2 տոկոսով: Այս մասին հայտնել է Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջինիս տարածած հաղորդագրությունում նշված է. «2013 թվականի մայիսի 6-ի դրությամբ երկրի ուղղիչ հիմնարկներում է գտնվում 10.114 դատապարտյալ: 2012 թվականի մայիսի 6-ի համեմատ (23.656 բանտարկյալ)՝ այդ ցուցանիշը կրճատվել է 57.2 տոկոսով»:
Այս տարվա հունվարի 13-ին ուժի մեջ մտած համաներման արդյունքում, մայիսի 6-ի դրությամբ Վրաստանի ուղղիչ հիմնարկները լքել է 8625 բանտարկյալ, այդ թվում նաև 175 քաղբանտարկյալ: