
Սիրիական ընդդիմությունը Ստամբուլում քննարկելու է անցումային կառավարության նոր ղեկավարի հարցը

ԱրաբականAsharq Al-Awsat թերթը, վկայակոչելով սիրիական ընդդիմությունում ունեցած աղբյուրները, հայտնում է, որ Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի Ազգային դաշինքի ղեկավարությունը քննարկելու է ներկայիս վարչապետի փոխարինման հարցը:
Խոսքը գնում է ընդդիմադիր անցումային կառավարության ներկայիս ղեկավար Ղասան Խիտոյին փոխարինող գտնելու մասին: Այդ հարցը քննարկվելու է մայիսի 11-12-ին Ստամբուլում կայանալիք դաշինքի գործադիր կոմիտեի հանդիպման ժամանակ:
Խիտոյին փոխարինողը պետք է ընդունելի լինի ընդդիմադիր բոլոր ուժերի համար: Ամենահավանական թեկնածուն «Դամասկոսի հռչակագիր» ընդդիմադիր շարժման գործադիր քարտուղար Ահմադ Թաաման է: