Ներկայումս Իրանի նավթային պաշարները կազմում են ավելի քան 157 միլիարդ բարել՝ պիտանի հում նավթ արդյունահանման համար:
«Facebook-ում գաղջ, ահավոր տհաճ մթնոլորտ է տիրում՝ բոլոր իմաստներով: Այստեղ, եթե որևէ մեկը ինչ-որ մի մի միտք է արտահայտում ու, եթե Աստված չտա, այդ միտքը չհամընկնի այդ կատեգորիայի մարդկանց մտքերի հետ, սկսվում է ուղղակի վիրավորանքների շարան, և բացի վիրավորանքներից և հայհոյանքներից, տվյալ գրառման տակ ուրիշ մեկնաբանություններ հիմնականում չեն գրվում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը (Pigh):
Այն բանից հետո, ինչ Գլխավոր դատախազությունը հանկարծակիորեն բացարձակապես օրինական ճանաչեց զենքի գործարքները, զենքի խմբաքանակները սպասում են Հայաստան և Ուկրաինա ուղարկվելուն:
Դատախազի տվյալ մեղադրականը բաղկացած է մոտ 50 էջից, այն ուղարկվել է Անկարայի՝ ծանր հանցագործությունները քննող 13-րդ դատարան:
Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի հուղարկավորության արարողությանը ներկա էր ֆրանսահայ ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը, ով եղել է Հրաչ Մուրադյանի վաղեմի ընկերը: Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ Հրաչ Մուրադյանը ներգաղթող ընտանիքի զավակ է եղել:
Ժամանակակից արվեստի թանգարանը մոտ մեկ ամիս շարունակ ցուցադրեց Ժանսեմի (Հովհաննես Սեմեջյան) թանգարանի պահոցում գտնվող գործերը: Այցելուների համար մեծ անակնկալ էր մեր երկրում տեսնել արժեքավոր այդ հավաքածուն, որը, պարզվում է՝ հեղինակը տարբեր ժամանակաշրջաններում նվիրել է Ժամանակակից արվեստի թանգարանին:
Քոչոյանը 2012 թվականի օգոստոսի 10-ին, Վլադիվոստոկում անսթափ վիճակում վարել է Hummer մակնիշի ավտոմեքենա:
Էլիզաբեթ դե Գոլին հրաժեշտ տալու արարողությունը կայանալու է վաղը, Փարիզում գտնվող Սուրբ Լյուդովիկոս տաճարում:
Այդ զվարճալի մրցույթը կազմակերպվել է Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքում:
Ապրիլի 6-ից Մեծ Բրիտանիան երկու նոր հարկեր է մտցնում օֆշորային կազմակերպությունների միջոցով էլիտար անշարժ գույքի ձեռք բերելու համար:
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը քիչ առաջ ավարտված նիստում որոշել է չմասնակցել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման Ազգային ժողովի ապրիլի 9-ի հատուկ նիստին:
Սիրուշոյի և «Դորիանսի» ապրիլի 6-ին կայանալիք համերգի նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են: 168.am-ի հետ զրույցում Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանն ասաց, որ համերգի նախապատրաստական աշխատանքները շատ բուռն ընթացքի մեջ են
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Ռեալի» ուշադրութան կենտրոնում:
«Վերջապես մեր ազգային հպարտություն համարվող ծիրանենու արտադրությունը կդրվի բարձր մակարդակի վրա: Կբարձրանան ֆերմերների եկամուտները, կստեղծվի ամուր բազա հետագա սելեկցիոն աշխատանքների կազմակերպման համար»,- ասում է Սերգո Կարապետյանը:
Թ. Սեֆերյանը նշում է, որ դեղանյութերի գրանցումը Հայաստանում գրեթե նույն ճանապարհն է անցնում, ինչ արտասահմանյան զարգացած երկրներում, ինչը ծայրահեղ բարդ և թանկարժեք գործընթաց է. «Այդ պրոցեսով հնարավոր չէ Հայաստանում դեղ գրանցել, դա բերում է նրան, որ շատ հեշտությամբ դեղեր են ներմուծվում, բայց Հայաստանում հնարավոր չի լինում դեղեր գրանցել»:
Պատգամավոր Ահմեթ Դուրան Բուլութը մեկնաբանել է «Քրդական հարցի» կարգավորման նպատակով Իմաստունների հանձնաժողով ձևավորելը:
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով` Արարատյան դաշտավայրում օրեր առաջ գրանցված ցածր ջերմաստիճանը պտղին վնաս տված չի լինի:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 5-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 418.75 418.48 դրամ: Երեկվա համեմատ դոլարն աննշան թանկացել է՝ 0.07%-ով կամ 0.27 դրամով:
«Այսպես նրանք գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջրաղացին ջուր լցրեցին, և անիվն էլ արագ պտտեցին: Չմիավորվելու, համատեղ հանդես չգալու գինը սա է», -ասել է սոցիոլոգը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոյին:
Իրանը Ղազախստանում այսօր մեկնարկած բանակցությունների ժամանակ «Վեցյակին» է ներկայացրել իր միջուկային ծրագրի կարգավորման մասին առաջարկներ:
ԵԱՀԿ առաքելությունն ուրբաթ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Աղդամ-Բարդա ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Երևանի ավագանին ապրիլի 5-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական 35.000-ական դրամ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին:
Թուրքիան, Կատարը և Սաուդյան Արաբիան ակնհայտ միջամտություն են ցուցաբերում Սիրիայի գործերին, որով և վերածվել են Արևմուտքի տարածաշրջանային տիկնիկների:
Մեկնարկում է ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի և վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 3-ին, ժամը 19.00-ին, Իսակովի պողոտայից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Գուրգեն Հ.-ն, որը 2004 թ. ապրիլի 1-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու մեղադրանքով:
Ընդդիմադիր քաղաքական ուժերը կամ ոչ իշխանական քաղաքական ուժերը առաջիկայում տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ մի մոտեցում ունեն, իսկ իշխանական քաղաքական ուժերը՝ բոլորովին այլ մոտեցում, և դրանք էապես տարբերվում են: Այս մասին այսօր հայտարարել է ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը։
Նրանք սիրիացի ապստամբներին սովորեցնում են փորել ստորգետնյա թունելներ, ինչը նրանց պետք կգա Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնի համար մղվող ճակատամարտում:
«Բոլորս այդ օրն ականատես եղանք գործող համակարգի հերթական զոհին, այս դեպքում` մեր մարտական ընկերոջ` Հրաչ Մուրադյանի»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց հայտնի ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը
Մարինե Հովհաննիսյանն ու Մարինե Յակմուրյանը, ովքեր Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Մարկետ» խանութից «Աշտարակ ձու» փաթեթավորմամբ 10 ձու էին գնել, սակայն տուն տանելուց հետո պարզել էին, որ ձվի տուփի մեջ Պաշտպանության նախարարության կնիքով ձվեր են: