Բաժիններ՝

Ֆրանսիայում մահացել է Շառլ դե Գոլի ավագ դուստրը

Ֆրանսիական Le Monde թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում մահացել է Էլիզաբեթ դե Գոլը, ով հանդիսանում էր Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դե Գոլի դուստրը: Նա մահացավ 88 տարեկան հասակում:

Նշվում է, որ Գոլի ավագ դուստրը մահացել է ապրիլի 2-ին, սակայն նրա ազգականներն այդ մասին մամուլին իրազեկել են միայն օրեր անց: Էլիզաբեթ դե Գոլին հրաժեշտ տալու արարողությունը կայանալու է վաղը, Փարիզում գտնվող Սուրբ Լյուդովիկոս տաճարում: Դրանից հետո նրան կհուղարկավորեն Կոլոմբո-լե-դեզ-Էգլիզ գյուղի գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ գեներալ Շառլ դե Գոլը 1940 թվականին նացիստական ուժերի կողմից Փարիզի օկուպացումից հետո Լոնդոնում հիմնադրել է «Ազատ (Մարտնչող) Ֆրանսիա» կազմակերպությունը և դարձել Դիմադրության շարժման առաջնորդներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930