Բաժիններ՝

ԱՄՆ-ում ոստիկանության երեք սպա տանուլ է տվել 4 փղի հետ մրցույթը

Vindy տեղեկատվական պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում կրկեսային փղերի թիմը պոնչիկ և այլ թխվածք ուտելու մրցույթում հաղթել է ոստիկանության սպաներին: Այդ զվարճալի մրցույթը կազմակերպվել է Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքում:

Մրցույթին մասնակցել է ոստիկանության երեք սպա և Ringling Brothers and Barnum & Bailey Circus կրկեսային խմբի չորս փիղ: Մրցույթի կանոններով՝ հաղթանակը տրվել է նրան, ով կարճ ժամակահատվածում կերել է բոլորից շատ թխվածք:

Ընդ որում, սպաներին հատկացվել են շաքարահյութով պոնչիկներ, իսկ փղերին է հացաբուլկեղեն: Չնայած նրան, որ փղերն ուտելիս չեն շտապել՝ նրանց հաջողվել է գերազանցել հապճեպ պոնչիկներ ուտող ոստիկանական սպաներին:

Այդ ավանդական մրցույթը կազմակերպել է կրկեսի ղեկավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930