Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը ևս մնում է ուժի մեջ

Մեր մոտեցումը շատ հստակ է, երկրի փրկությանն ուղղված է և ոչ երբեք վերջնագիր,- այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ արձագանքելով ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի մեկնաբանությանը։

Հիշեցնենք, որ Ա.Արզումանյանն այսօր անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ս. թ. մարտի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակին նշել էր, որ «Նախագահի՝ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը»։

«Հերթական խեղաթյուրումն է, ես ցավում եմ դրա համար: Բոլոր դեպքերում մեր մոտեցումը շատ հստակ է, երկրի փրկությանն ուղղված է և ոչ երբեք վերջնագիր: Թող ոչ մեկը իմ խոսքը չխեղաթյուրի իր մանր շահի համար: Մեր առաջարկը ևս մնում է ուժի մեջ», – ի պատասխան Ա.Արզումանյանի ասել է Ր.Հովհաննիսյանը։

Նշենք, որ Նախագահի մամուլի քարտուղարը նաև արձանագրել էր, որ Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում։

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս