Բաժիններ՝

«Մուղամով» փո՞ղ են աշխատում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մի քանի ուսանողներ (ովքեր չցանկացան նշել իրենց անունները) այսօր 168.am-ի թղթակցին դժգոհել էին լրացուցիչ դասընթացներին մասնակցելու ընթացակարգից:

Խոսքը վերաբերում է այն ուսանողներին, ովքեր ընդհատումից հետո վերականգնում են իրենց ուսումը կամ մի ֆակուլտետից տեղափոխվում են մեկ այլ ֆակուլտետ: Ուսանողները վստահեցնում են, որ համաձայն Կրթության և գիտության նախարարության գործող կարգի, վերականգնված կամ տեղափոխված ուսանողներն իրավունք ունեն ազատվել այն դասընթացներից, որոնք ժամանակին հանձնել են: Հարցը կարևորվում է նրանով, որ լրացուցիչ դասընթացների համար ուսանողը ստիպված է լրացուցիչ վարձավճար վճարել, որն ամենևին չնչին գումար չի կազմում: Նրանք դիմել են ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին, սակայն, ըստ նրանց, ռեկտորատը բացասական պատասխան է տվել: Այնուհետև ուսանողները դիմել են Կրթության և գիտության նախարարություն, որտեղից էլ բուհին հորդորել են այդ ուսանողներին ազատել այն դասընթացներից, որոնք նրանք հաջողությամբ ավարտել են:

Դրանից հետո, թեև պրոռեկտորը խոստացել է հարցին լուծում տալ, այնուամենայնիվ, ըստ ուսանողների, նրանք դեռ մասնակցում են այդ դասընթացներին, որոնց համար արդեն վճարել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս