Կրակոցի դեպքի հանգամանքները պարզվում են
Մարտի 26-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Սարգիս Ս.-ն՝ հայտնելով, որ հրազենային վնասվածքը ստացել է ոտքին, իսկ ատրճանակի բռնակով հարվածել են գլխին:
Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի թիվ 22 շենքի հետնամասում գտնվող խաղահրապարակում հայտնաբերվել է կրակված 1 պարկուճ, ինչպես և արյան հետքեր:
Սարգիս Ս.-ի մոտ ախտորոշվել է «ձախ սրունքի վերին երրորդի հրազենային վնասվածք, աջ ականջի սալջարդ վերք»:
Նույն օրը, ժամը 20.00-ին, բժշկի կողմից տրվել է տեղեկանք, որ Սարգիս Ս.-ն գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ հաղորդում տալու:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: