Գվարդիոլան օգնականներ է հրավիրում Բարսելոնայից
«Բարսելոնայի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով 2013-ի ամռանը կգլխավորի «Բավարիան», իր նախկին թիմի երկու մարզչի առաջարկել է միանալ մյունխենյան ակումբի մարզչական կազմին:
Ինչպես տեղեկոցնում է Marca-ն, հանգստյան օրերին Գվարդիոլան այցելել է Բարսելոնա և իր նախկին օգնականներ Դոմենիկ Տորենին և Կարլես Պլանշարուին առաջարկել աշխատել «Բավարիայում»: Նշենք, որ այս երկու մասնագետներն էլ «Բարսելոնայում» զբաղվում են մրցակիցների մասին տեսանյութեր և նրանց անցկացրած խաղերի վերաբերյալ վերլուծություններ ներկայացնելով:
Աղբյուրն ավելացնում է, որ Գվարդիոլայի թիմին կարող են միանալ նաև կատալոնյան ակումբի այլ մասնագետներ, որոնց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է այս ամառ:
Ավելի երկար՝ մինչ 2014 թվականը նախատեսված պայմանագրեր ունեն միայն Տիտո Վիլանովան և Ժորդի Ռոուրան:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը