Բաժիններ՝

Կփորձի՞ արդյոք Տոտենհեմը Բեյլին փոխարինել Հենրիխ Մխիթարյանով

«Տոտենհեմը» փոխարինող է փնտրում Գարեթ Բեյլի համար, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից։

«Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է մեծ գումարներ տրամադրել Բեյլին ձեռք բերելու համար։

Այդ պատճառով Լոնդոնում փնտրում են հարձակման գիծը ուժեղացնելու տարբերակներ։  Ակումբը մտադիր է ձեռք բերել Քրիաստիան Էրիքսենին, Անտուան Գրիզմանին և Ալվարո Նեգրոդոյին։ Բացի այդ՝ այսօր մի շարք լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Անդրե Վիլաշ- Բոաշը հետաքրքրվում է «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։

Այս մասին տեղեկանում ենք A Bola,-ից և Daily Express-ից։

 

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս