Վրաստանը պետք է ՌԴ-ի հետ բանակցի իր եվրոպական ու ամերիկյան գործընկերների հետ համատեղ. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է վարի իր եվրոպական ու ամերիկյան գործընկերների հետ: Զուրաբիշվիլիի խոսքերով՝ Վրաստանն ի զորու չէ միայնակ պայմանավորվել Ռուսաստանի հետ.

«Հավանաբար, նորմալ է, որ վերջ է տրվում երկու երկրների միջև հարաբերություններում առկա լարվածությանը և սկսվում է նոր ժամանակաշրջան: Բանակցությունները պետք է տեղի ունենան, սակայն մեր եվրոպական ու ամերիկյան գործընկերների հետ համատեղ:

Ինձ համար որևէ բան չի նշանակում Ժնևյան ձևաչափը, քանի որ ելնելով նախորդ իշխանությունների գործողություններից՝ մենք այլևս չենք մասնակցում Ժնևյան բանակցային գործընթացի կարևորագույն ձևաչափերում:

Մենք փոքր երկիր ենք, և չունենք բավականաչափ ուժ, որպեսզի բանակցություններում մնանք մեն-մենակ: Մեզ անհրաժեշտ են գործընկերներ, որոնց մենք կորցրել ենք»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Վրաստանում բավական հաճախակիացել են այն լուրերը, թե Սալոմե Զուրաբիշվիլին կարող է դառնալ Վրաստանի հաջորդ նախագահ:

Տեսանյութեր

Լրահոս