ԳԱԼԱ-ի մեքենան վերադարձրել են (տեսանյութ)
Մարտի 25-ի կեսօրին Գյումրու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում «օղակ օպերացիա» իրականացրեցին, եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության լրատվական ծառայությանը սպասարկող մեքենան ստիպողաբար տեղափոխեցին ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Առանց որեւէ հիմնավորման, 2 օր մեքենան պահվեց ճանապարհային ոստիկանությունում, միայն նշվեց , թե մեքենայի վարորդը՝ ԳԱԼԱ-ի աշխատակից Արմեն Պետրոսյանը խախտում է թույլ տվել եւ քանի որ փաստաթղթերը չի հանձնել ոստիկանության աշխատակիցներին, այդ իսկ պատճառով պահում են մեքենան տուգանային հրապարակում:
«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահի գնահատմամբ, ՀՀ ոստիկանությունը գործել է օրենքի խախտումներով: Անտեսվել եւ չեն իրականացվել մի շարք գործողություններ, ճանապարհային ոստիկանները միանգամից դիմել են կտրուկ քայլերի, ինչը մասնագետն իր երկար տարիների գործունեության մեջ բացառիկ դեպք է համարում: Դիտեք առաջարկվող տեսանյութը: